Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

Բարեփոխվա՞ծ, թե՞ նոր Սահմանադրություն

Բարեփոխվա՞ծ, թե՞ նոր Սահմանադրություն
16.09.2014 | 14:09

Այսօր «Ժառանգություն» կուսակցության հրավիրած «Սահմանադրական բարեփոխումներ. թեր և դեմ» թեմայով խորհրդաժողովի ժամանակ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ ներքին գործերի, պաշտպանության և ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ Հայաստանում չկա սահմանադրական ճգնաժամ, և բարեփոխումները չեն ելնում դրանից:

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը զավեշտով անդրադարձավ սահմանադրական բարեփոխումներին, նախ՝ հիշելով խորհրդային տարիների մի անեկդոտ, այնուհետև՝ հիշելով Ֆ. Ռուզվելտի ժամանակ ԱՄՆ-ի գործող սահմանադրությունը:
«Արդյոք մեզ առաջարկվում են սահմանադրակա՞ն բարեփոխումներ, թե՞ նոր Սահմանադրություն»,- վերադառնալով մեր օրերին՝ հռետորական հարց ուղղեց Լևոն Զուրաբյանը: Նա բլեֆ որակեց Սերժ Սարգսյանի սահմանադրական բարեփոխումների նախաձեռնությունը, քանի որ, ըստ նրա՝ առաջարկվում է անցում կատարել կառավարման այլ մոդելի՝ խորհրդարանական համակարգին: Լևոն Զուրաբյանը նշեց, որ սահմանադրական բարեփոխումների անվան տակ Սերժ Սարգսյանն ուզում է անցում կատարել խորհրդարանական համակարգին: Իր ասածն ավելի համոզիչ դարձնելու համար նա մեջբերումներ արեց ամերիկյան քաղաքագետներից, օրինակներ բերեց ԱՄՆ-ի սահմանադրության պատմությունից: Ըստ պարոն Զուրաբյանի՝ եթե ամեն մի իշխող ցանկանա փոխել սահմանադրությունը, կնշանակի վերածվել բանանային հանրապետության: Հետո նա օրինակներ բերեց նաև Ֆրանսիայի, Գերմանիայի, Լեհաստանի պատմություններից: Այդ ամենից նա եզրակացրեց, որ ժողովրդավարական երկրները իրենց սահմանադրությունները չեն փոխում:
Լևոն Զուրաբյանը հիշեցրեց, որ սահմանադրական բարեփոխումներ չեն ցանկանում ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, «Ժառանգությունը», միայն ՀՅԴ-ն է ցանկանում: Նա թվարկեց այն բոլոր պատճառները, որոնք կարող են հիմք դառնալ սահմանադրական բարեփոխումների համար: Ըստ նրա՝ փոփոխությունները նախաձեռնվել են, որՍերժ Սարգսյանը հավերժ իշխի Հայաստանում:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 980

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ